Սպասվում է կարճատեվ անձրեվ եվ ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ տարածքում հուլիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը՝ քամին կլինի հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ին կբարձրանա 2-3, 25-28-ը կնվազի 6-7 աստիճանով:
Երևանում հուլիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Հուլիսի 27-28-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:




Լրահոս