Փրկարարները բացել են բնակարանի դուռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 6-ին, ժամը 09.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 25/9 հասցեում գտնվող ծաղկի սրահի լոգարանի դուռը փակվել է, աշխատակցուհին մնացել է ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել փրկարարկան ջոկատը:
Փրկարարները բացել են “Դելֆիորե” ծաղկի սրահի լոգարանի դուռը, ներսում եղել է Ի. Պ. (1971 թ. ծնվ.):
***
Օգոստոսի 6-ին, ժամը 09.32-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բնակիչը մնցել է դրսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են Ա. Բ.-ին պատկանող բնակարանի դուռը:




Լրահոս