ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես շատ ՍՊԸ-ներ, կազմակերպություններ, սպասարկման օբյեկտներ կարող եմ նշել, որոնց վրա գրված է՝ «Տարոն», դա ի՞նչ է, նշանակում է՝ ի՞մն են: Հարցը նաեւ այս կողմից պետք է դիտարկենք, հասկանանք»:

Տարոն Մարգարյան «168 ժամ»

Այսպիսով՝ Երեւանի քաղաքապետը փորձում է հերքել, թե «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, որը երթուղային գիծ է շահագործում, իրենն է: Իհարկե, մի հարցում Մարգարյանը ճիշտ է՝ Տարոն անունը կարող է շատ տեղերում գրված լինել եւ, ընդհանրապես, տարածված անուն է: Բայց Ռոբերտ եւ Տարոն զույգին ամեն տեղ չես հանդիպի, քանի որ ամեն փեսա ու աներձագ չէ, որ Ռոբերտ եւ Տարոն են, այն էլ` Ավանից, այն էլ՝ գծատեր: Եվ պարզ է, որ ինքն էլ չի հավատում իր ասածին: Հիմա որքանո՞վ այդ գծերը Տ. Մարգարյանինը չեն. կարծում ենք՝ այնքանով, որքանով որ պատգամավոր Ռոբերտ Գծատեր Սարգսյանը բիզնես չունի:




Լրահոս