Նախախորհրդարանը կոչ է անում բոյկոտել սուպերմարկետները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախախորհրդարանըե հայտարարություն է տարածել, որում քաղաքացիներին կոչ է անում բոյկոտել օլիգարխներին պատկանող սուպերմարկետները, փոխարենը գնումներ կատարել փոքր և միջին խանութներից: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
Օլիգարխներին պատկանող սուպերմարկետները, օգտվելով իրենց մենաշնորհային հնարավորություններից, անհավասար մրցակցության միջոցով գիշատչաբար դուրս են մղում փոքր և միջին խանութներին` դրանց սեփականատերերին ստիպելով փակել իրենց բիզնեսը: Նրանցից շատերը սնանկանում են և բռնում արտագաղթի ճանապարհը:
Նախախորհրդարանը, մտահոգված լինելով այս իրավիճակով, 2013 թ. հուլիսի 12-ին Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքի ժամանակ կոչ է արել ընտրության հնարավորության դեպքում սուպերմարկետների փոխարեն գնումներ կատարել փոքր և միջին խանութներից, ինչի շնորհիվ մենք կարող ենք օգնել փոքր կամ միջին բիզնես ունեցող և ժողովրդի մեծամասնության դժվարին կյանքով ապրող մեր մերձավորին ու նրա ընտանիքին, նպաստել արտագաղթի նվազեցմանը, ինչպես նաև չհարստացնել մեզ կեղեքող օլիգարխներին:
 




Լրահոս