Երեվանյան ամառը Մանկական երկաթուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետարանի “Երևանյան ամառ” մեկամսայա ծրագրի հերթական միջոցառումը Մանկական երկաթուղում էր։
Առավոտյան ժամը 10-ից մինչ երեկո բոլոր կարուսելները, ատրակցիաոնները, ինչպես նաև երկաթուղին անվճար էին։ 
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մավսիսյանը այցելել են այգի, հետևել միջացառման ընթացքին։
“”Երևանյան ամառը” հագեցած ծրագիր է՝ միտված Երևանում մինչ այս պասիվ ամիս համարվող օգոստոսին երևանցիների առօրյան առավել հետաքրքիր դարձնելուն։ “Երևանյան ամառ” ծրագրով միջոցառումներ են նախատեսված նաև Ջրաշխարհում, Երևանի հեծանվահրապարակում: 
Այս օրերին հեծանիվների կանգառների բացում է նախատեսված, 4 թանգարաններ են ներգրավված ծրագրին: Ինչպես տեսնում եք՝ “Երևանյան ամառըե թե՛ փոքրիկների, թե մեծահասակների համար ենք նախատեսել”,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ Քաղաքապետի տեղակալը նաև հավելել է, որ օգոստոսի 15-ին մինչ ժամը 17։00-ն անվճար են գործելու նաև Հաղթանակ զբոսայգու կարուսելները։
Օգոստոսի 12-ը` երիտասարդության միջազգային օրը, ծրագրի շրջանակում ևս նշվելու է տոնական միջոցառումներով, մասնավորապես, Երևանի կենտրոնում այդ օրը համերգային 4 հարթակներ են տեղադրված լինելու։ 
Ի դեպ, “Երևանյան ամառ” ծրագրում ներառված թանգարանների անվճար այցելությունների համար տոմսակներ կարելի է ձեռք բերել Երևանի մարդաշատ վայրերում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ ակպերի վարչություն




Լրահոս