Ռուսաստանը «ձեռքերը ծալած չի նստի. Լավրովը` Արևելյան գործընկերության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզ վստահեցնում են, որ «Արևելյան գործընկերությունը» նախկինի պես չի օգտագործվի որպես տարածքներ նվաճելու և այդտեղ Ռուսաստանի ազդեցությունը կրճատելուն ուղղված աշխարհաքաղաքական նախագիծ:

Իրականում ոչինչ չի փոխվել: Այս մասին շվեդական «Դագենս Նյուհեթեր» թերթին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Հիշեցնելով, որ «Արևելյան գործընկերությունը» նախաձեռնել է Շվեդիան՝ Լեհաստանի հետ միասին, Լավրովը նշել է, որ «կարծես դա ճիշտ ծրագիր է, որն ուղղված է տնտեսական համագործակցությանը, բիզնեսի վարման պայմանների համահարթեցմանը, մարդասիրական կապերին»:

«Մեզ հրավիրեցին, բայց մենք հարցրինք՝ իսկ ինչպիսի՞ պայմաններով: Պատասխանն, իհարկե, քաղաքավարի էր, բայց իմաստն այն է, որ պայմանները որոշում է Բրյուսելը: Մենք առաջարկեցինք փորձել այլ կերպ, վերցնել առանձին նախագծեր առանձին երկրներում և տեսնել՝ կարո՞ղ ենք մենք երեքով այնտեղ աշխատել՝ ԵՄ-ն Ռուսաստանն ու տանտեր երկիրը: Մեզ խոստացան առաջարկել համապատասխան նախագծեր և ոչինչ չառաջարկեցին:

Հիմա էլ մեզ վստահեցնում են, որ «Արևելյան գործընկերությունը» նախկինի պես պես չի օգտագործվի որպես տարածքներ նվաճելու եւ այդտեղ Ռուսաստանի ազդեցությունը կրճատելուն ուղղված աշխարհաքաղաքական նախագիծ, մինչդեռ իրականում ոչինչ չի փոխվել»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ Ռուսաստանը չի համագործակցի այդ համատեքստում և «ձեռքերը ծալած չի նստի»:

«Մենք կխոսենք միայն որպես հավասար գործընկերներ: Երբ Եվրամիությունը հասուանան իրավահավասար հարգալից երկխոսության համար՝ առանց վերջնագրերի, առանց հարկադրանքի միջոցների, մենք միայն ուրախ կլինենք»,- եզրափակել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:




Լրահոս