«Յունայթեդ»-ը հետաքրքրված է Գրիզմանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը լրջորեն հետաքրքրվում է Մադրիդի «Ատլետիկո»-ի  հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով:

«El Confidencial»-ը տեղեկացնում է, որ անգլիական ակումբը պատրաստէ վճարել 80 մլն եվրո, սակայն մադրիդցիները փորձում են երկարաձգել Գրիզմանի  հետ պայմանագիրը. իսկ  հրաժարագինն էլ դարձնել 100 մլն եվրո:

Սակայն Գրիզմանն  իրեն լավ է զգում Մադրիդում, իսկ ընկերներն էլ նրան խորհուրդ չեն տալիս տեղափոխվել Անգլիա: Բայց Գրիզմանը լավ հարաբերություններ ունի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ, ով առաջիկա տարիներին մնալու է իր ղեկին:




Լրահոս