Ալիևը հայտարարել է Ադրբեջանի ռազմական հզորության ավելացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հանրապետության օրվա կապակցությամբ պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ավելացնում է իր ռազմական հզորությունը, փոխանցում է 1news.az-ը:

«Մենք, իհարկե, ապագայում պետք է ավելացնենք և ամրապնդենք մեր ռազմական հզորությունը: Արդեն երկար տարիներ ընթանում է բանակի կառուցման գործընթացը: Բարձր մակարդակում է գտնվում մեր բանակի մարտունակությունը, նյութատեխնիկական ապահովումը»,-ասել է նա:

Ալիևի խոսքով՝ երկրում ժամանակակից զինտեխնիկա է արտադրվում:Նա նաև նշել է, որ «ադրբեջանական բանակն աշխարհի առաջատար բանակների թվում է»:

«Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում՝ նյութատեխնիկական և ժամանակակից այլ սարքավորումների ձեռքբերման համար»,-հավելել է Ադրբեջանի նախագահը:

Հիշեցնենք, որ ՌԴ  և ԱՄՆ նախագահներն արդեն իսկ շնորհավորական ուղերձներ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Հանրապետության տոնի առթիվ:




Լրահոս