Տղամարդը կտրել է իր կոկորդն ու ձեռքերի երակները. Մալաթիայում տեղի ունեցած դաժան ինքնասպանության մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 21 հասցեի բնակարաններից մեկում տղամարդու դի էր հայտնաբերվել: Հայտնի էր դարձել, որ 59-ամյա տղամարդը չէր արձագանքել դռան թակոցներին, իսկ դուռը բացել ներս մտնելուց հետո նրա դին հայտնաբերել էին հատակին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ տղամարդը ինքնասպան է եղել:

ArmLur.am-ը դեպքի մանրամասները պարզելու համար այցելեց վերոնշյալ բնակարան: Հարևանուհիներից Իսախանյան Լենան մեզ հետ զրույցում նշեց, որ հանգուցյալը՝ Իվան Շուկը, 3 տարի է, ինչ ապրում էր միայնակ: Կինը ՝ Լիդան, ապրում է Բանգլադեշում՝ դարձյալ միայնակ: Ունի մեկ որդի, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում. «Լավ, արհեստավոր, խելոք մարդ էր, ձեռքից ամեն ինչ գալիս էր: Առավոտ գնում էր, իրիկուն գալիս: Լավ մարդ էր, արժանի չէր նման մահվան»,- ցավով պատմեց հարևանուհին:

Մի քանի այլ հարևաններ մեզ հետ զրույցում ասացին, որ գազի արտահոսք են զգացել, վախեցել են եւ շտապ զանգահարել են նրա կնոջը, որը, շտապելով ամուսնու բնակարան, չկարողանալով դուռը բացել՝ զանգահարել է ոստիկանություն: Ոստիկանները պատուհանից ներս են մտել և հայտնաբերել հանգուցյալի դին:

Ըստ հարևանուհիների` ինքնասպանությունը եղել է կանխամտածված, քանի որ հանգուցյալը նախապես ներսից փակել է դուռը: Միևնույն ժամանակ տունն ամբողջությամբ գտնվել է արյան մեջ, տանը հայտնաբերվել է նաև բենզին, լոգարանում՝ դանակ, իսկ գազը եղել է բաց թողնված, տղամարդու դիակի դաստակների և պարանոցի վրա առկա են եղել կտրած վնասվածքներ:

ArmLur.am-ը հարևաններից տեղեկացավ նաև, որ ինքնասպանությունից առաջ տղամարդը նամակ է թողել, իսկ թե ինչ է եղել նամակում չգիտեն, քանի որ իրավապահներն իրենց հետ տարել են: Թե ինչը կարող էր նրան նման քայլի դրդել, մեզ հետ զրուցած մարդիկ դժվարացան ասել՝ նշելով, որ Իվան Շուկը լավ աշխատանք ուներ, առողջական խնդիրներ չուներ:

Մինչ այս պահը միակ վարկածն ինքնասպանությունն է՝ դատելով նրա ձեռքերի կտրավածքներից: Ավելացնենք, որ մեր՝ դեպքի վայրում լինելու պահին դուռը փակ էր, եւ հարեւանները ասացին, որ նրա կինը փոխել է դռան փականը եւ հեռացել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս