Ով է Նուբարաշենում տեղի ունեցած սպանության գործով հերթական ձերբակալվածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ՀՔԾ-ն քիչ առաջ ձերբակալել է ևս մեկ կարևորագույն անձի: ՀՔԾ-ից ArmLur.am-ը տեղեկանում է, ոչ ձերբակալվել է քաղաքացի Յուրի Հ.-ն՝ մի խումբ անձանց կողմից Ե. Խաչատրյանին սպանելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումնապահովող ծառայության  Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կ.-ն, Արտաշես Չ.-ն,Արարատ Ն.-ն և ինքնությունները չպարզված այլ անձինք Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքումԵղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, խուլիգանական դրդումներով, գիտակցելով մեկըմյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով, ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներեն հասցրել վերջինիս կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնիշրջաններում, պատճառել կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և ապօրինաբար Ե. Խաչատրյանինդիտավորությամբ զրկել են կյանքից:

Հիշյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովողծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի հարկադիր կատարող Խաչիկ Կ.-ին, Արտաշես Չ.-ին և ԱրարատՆ.-ին: Վերջիններս կալանավորված են:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս