ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ծանոթներիցս լսել եմ, որ եթե հուղարկավորությանը քահանա ես հրավիրում, ապա պարտադիր նրան պետք է մեծ գումար վճարես: Ես կուզենայի իմանալ, թե կոնկրետ ինչքան գումար է պահանջվում եկեղեցու կարգով հանգուցյալին թաղելու համար:

Ալիսա Մամիկոնյան (29 տարեկան, դաշնակահարուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս արարողության համար եկեղեցին գումարի որեւէ չափաբաժին չի սահմանել: Մարդիկ սեփական կամքով, հնարավորության սահմաններում վարձատրում են հոգեւորականին կատարած ծառայության համար: Հիշենք, որ հոգեւորականը չունի աշխատավարձ, եւ եկեղեցու կողմից իրեն որեւէ վճարում չի կատարվում: Ժողովուրդն է հոգեւորականին միշտ պահել ու վարձատրել. սա արարողություն է, եւ ժողովուրդը պարզապես պետք է գիտակցի՝ եթե յուրաքանչյուր ծառայության համար վարձատրում է մյուսներին, ապա հոգեւորականին եւս կարելի է վարձատրել, որովհետեւ հոգեւորականը եւս ունի ընտանիք, ծախսեր, պետքեր… Ամեն բան հիմնված է ազատ ու բարի կամքի վրա. լինում են դեպքեր, երբ ոչ թե քիչ, այլ բոլորովին չեն վարձատրում հոգեւորականին ծառայության դիմաց: Ոչ ոք մարդկանց ոչինչ չի ստիպում, դա հնարավորության, ցանկության ու գիտակցության խնդիր է:

Օրհնությամբ՝ տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ այս եւ նման այլ ծառայությունների համար հարկավոր է սահմանել  սիմվոլիկ գումար: Ինչպես, օրինակ, նախկինում 1 մոմի համար սահմանված էր ընդամենը 20 դրամ, իսկ հիմա այն դարձել է 60 դրամ: Համաձայնե՛ք, որ սա փոքր-ինչ անընդունելի «բիզնես» է:




Լրահոս