26-ամյա քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 8-ին, ժամը 20.14-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Քաղաքացու հեռախոսահամարին հետադարձ զանգով պարզվել է, որ նա գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ տաքսի ծառայության ավտոմեքենայում և մոտենում է «Սրբ.Սարգիս» եկեղեցուն:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կանխել են 1990 թ. ծնված Լ. Գ.-ի ինքնասպանության փորձը և մոտեցրել նրան շտապօգնության ավտոմեքենային, իսկ ոստիկանության աշխատակիցները նրան տեղափոխել են Մաշտոցի ոստիկանության բաժին:




Լրահոս