Լուկաշենկոն ԱՊՀ երկրներին կոչ է արել միանալ ԵվրԱզԷս-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրներին կոչ է արել միանալ ավելի խորը ինտեգրմանը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական ընկերակցությանը (ԵվրԱզԷս), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Առավել խորը ինտեգրում, տնտեսական ինտեգրում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ո՞վ է պատրաստ ԱՊՀ-ում: ԵվրԱզԷս-ի մասին համաձայնագիրը բաց է, մենք հրավիրում ենք բոլորին, ով դրան պատրաստ է: Ոչ ոք չի ստիպում»,-ասել է Լուկաշենկոն Մինսկում ԱՊՀ-ի և ԵվրԱզԷս-ի կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Ռուսաստանի և Բելառուսի միությունը օրինակ պետք է ծառայի»,-ընդգծել է Բելառուսի նախագահը:




Լրահոս