«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շնորհավորել է Ռոնալդուին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը  շնորհավորել է Մադրիդի «Ռեալ»-ի  հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:

«Շնորհավորում ենք Կրիշտիանու Ռոնալդուին, ով նվաճել է «Ոսկե գնդակը» չորրորդ անգամ»,- գրված է ակումբի թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

31-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերցիների կազմում է հանդես եկել 2003-ից 2009 թվականներին, իսկ 2008-ին ստացել է առաջին «Ոսկե գնդակը»:




Լրահոս