Հանրապետության մի շարք վայրերում ավտոմեքենաներ են արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի սպիտակ քաղաքաի Սուրեն Ավետիսյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, «ГАЗель» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հատվածից, թեքվել և արգելափակվել ձյան մեջ:

Փրկարարները «ГАЗель» մակնիշի 34 TV 297 պ/հ բեռնատար ավտոմեքենանուղղել են ու դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.51-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Գոլդեն Փելես հյուրանոցի հարևանությամբ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարնորի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Mitsubishi Delica մակնիշի 23 MX 023 պ/հ ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ГАЗ-3110 մակնիշի 34 MV 043 պ/հ ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Սարալանջի փողոցի թիվ 4 տան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ճամփեզրի առվակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 35 AM 392 պ/հ ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 25-ին, ժամը 13.14-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհին Opel Astra G մակնիշի ավտոմեքենան դուրս է ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ-3 Ավտոճանապարհի Ապարան-Սպիտակ հատվածի 7-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել Opel Astra G մակնիշի 35 AV 807 պ/հ ավտոմեքենան (3 ուղևոր):




Լրահոս