ԱՄՆ մուտքի արգելքը չի անդրադառնա գրին քարտ ունեցողների վրա. Սպիտակ տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ղեկավար Ռեյնս Փրիբուսը NBC-ի հարցազրույցում ասել է, որ իսլամական երկրների համար ԱՄՆ մուտքի արգելքը չի անդրադառնա գրին քարտ ունեցողների վրա:

Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ նրանք, ում անձնագրում «սև ցուցակում» հայտնված երկրներ այցելությունների մասին նշումներ կան, ԱՄՆ մուտքի ժամանակ առավել մանրակրկիտ կստուգվեն:

Փրիբուսը նաև հավելել է, որ այդ երկրների քաղաքացիները, ներառյալ նրանք, ովքեր ԱՄՆ քաղաքացիություն ունեն, կարող են հավելյալ ստուգումներ անցնել:

Այդպիսով նա հերքել է ավելի վաղ ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության մամուլի քարտուղարի հայտարարությունն այն մասին, որ այդ արգելքը կանդրադառնա քրին քարտ ունեցողների վրա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը թվիթերի իր էջում գրել էր.

«Մեր երկիրը ամուր սահմանների և ուժեղ վերահսկողության կարիք ունի հենց այս պահին»:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված համաձայնագրի համաձայն՝ 120 օրով արգելվում է մուտքը ԱՄՆ տարածք Սիրիայի, Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների համար:




Լրահոս