ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. «Ավելի բարեկարգ Երեւանն» այդպես էլ իրականություն չդարձավ. ինչով է զբաղված Տարոն Մարգարյանը, երբ մայրաքաղաքի փողոցներով քայլելը վտանգավոր է կյանքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարոն Մարգարյանի խոստացած ավելի բարեկարգ Երեւանն այդպես էլ իրականություն չի դառնում:

Առաջին ձյան գալուց ի վեր բազմիցս բարձրաձայնում ենք մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տիրող անմխիթար վիճակի մասին՝ մասնավորապես քաղաքապետի աթոռը զբաղեցնող Տարոն Մարգարյանի ուշադրությունը հրավիրելով այն ակնհայտ իրականության վրա, որը նա եւ նրա ենթակաները, չգիտես՝ ինչպես, չեն կարողանում կամ չեն ցանկանում նկատել:

Երեւանի փողոցներով քայլելն այս օրերին, բառի ամենաուղիղ իմաստով, անվտանգ չէ: Տանիքներից կախված «հաստաբուն» սառույց, սահադաշտ հիշեցնող մայթեր, ձնակույտերով լի բակեր:

Այս լուսանկարներն արվել են Երեւանի կենտրոնում: Դատե′ք ինքներդ:

Եվ նույնաբովանդակ խորհրդակցություններ հրավիրելուց եւ անպտուղ հանձնարարականներ տալուց բացի ավելի արդյունավետ կլիներ, եթե Տարոն Մարգարյանը խոսքից գործի անցներ: Գուցե այդկերպ կարողանար խուսափել Երեւանի փողոցներով անցնող իրենց կյանքի համար դողացող քաղաքացիների «հայհոյանքներից»:

Հ.Գ. Նախընտրական աշխատանքներ տանելուց եւ դիրքերն ընտրություններից առաջ ամրապնդելուց բացի լավ կլիներ, եթե Տարոն Մարգարյանն իր գործով զբաղվեր: 




Լրահոս