ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտե՞ղ է Ցոլակ Դարբինյանը. Արամ Մանուկյանը` Իշխան Զաքարյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասույթ կա Ազգային ժողովում, որ ֆիլմից է գալիս` որտե՞ղ է Ցոլակ Դարբինյանը: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր հարց ուղղեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանին` հասկանալու համար` ինչու ծրագիրը չի ներկայացնում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

«Կարո՞ղ եք հիմնավորել Սահմանադրությամբ, որ նա այս պահին կարող է նախընտրական գործունեություն իրականացնել»,- շարունակեց Ա. Մանուկյանը:

Ի պատասխան` Նռանյանը փոխանցեց, որ Զաքարյանը գտնվում է արձակուրդում և զբաղված է նախընտրական գործունեությամբ:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս