Հունվարին կտրուկ աճել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 6.5 տոկոսով աճել է:

Սակայն շինարարության ծավալները նույն ժամանակահատվածում 5.3 տոկոսով նվազել են: Փոխարենն աճել են առեւտրի շրջանառության ծավալները՝ 9.4 տոկոսով:

Նաեւ աճել են արտահանման՝ 35.4 եւ ներմուծման՝ 51.4 տոկոս ծավալները: Ի դեպ, ուշագրավ է, որ հունվարին կտրուկ աճել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները՝ 13.6 տոկոսով:

Սա խստաշունչ ձմռան պատճառով: Բանն այն է, որ Հայաստանի բնակչության մի մասը եղանակային պայմաններից ելնելով՝ նախատեսվածից ավելի է էլեկտրաէներգիա սպառել՝ էլեկտրաէներգիայով ջեռուցելով բնակարանները:




Լրահոս