17.03.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Մարտի 17-ին ժամը 10։00-ին ԵԼՔ դաշինքի Կենտորնական գրասենյակում (Տերյան 68/3) տեղի կունենա Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի մամուլիս ասուլիսը  Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ ստեղծված իրավիճակի շուրջ։

***

Մարտի 17-ին Ժամը 12:00-ին Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կոնգրես-ՀԺԿ դաշինքի համասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Վահագն Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ քարոզչության ներկա փուլի առանձնահատկությունները:

***

Մարտի 17-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ցուցակի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:  

Թեման՝ Քաղաքական գործընթացներ, քարոզարշավի ընթացք:

***

Մարտի 17-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Ծառուկյան Դաշինքի» ցուցակի ներկայացուցիչ, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:

Թեման՝  Քաղաքական գործընթացներ, քարոզարշավի ընթացք:

ՔՆՆԱՐԿՈՒՄ`

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է միջոցառումների շարք, որը նվիրված է լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգին:

Միջոցառումը տեղի է ունենալու մարտի 17-ին ժամը 16.00-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում, որի շրջանակներում կուսակցությունները ներկայացնելու են իրենց սոցիալ-քաղաքականության և մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրային դրույթները: Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայկական Վերածնունդ կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը և Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը:
Միջոցառումը վարելու է «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը:
Խնդրում ենք հարցերի կամ մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 077367541 կամ 012545115:

Սույն թվականի մարտի 17-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի կունենա ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի մամուլի ասուլիսը:

Թեման ՝ Միջազգային կազմակերպությունների գնումները ՀՀ պետական գնումների էլեկտրոնային «ARMEPS» համակարգի միջոցով իրականացումը և ՀՀ պետական գնումներին առնչվող այլ հարցեր:

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ ս.թ. մարտի 17-ին, ժամը 13:00-ին տեղի կունենան  «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական հանդիպումը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, որին կմասնակցի ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հանդիպումը տեղի կունենա Հրազդանի Մանկապատանեկան ստեղծագործական կոնտրոնում (Հրազդանի կենտրոն թաղամասում):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094768624, 077 777 412

ՀՎԿ մամուլի ծառայություն

Քաղաքական զբոսանք. 9 տարի անց

Մարտի 16

18։30  Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կանցկացնի միջոցառում Հյուսիսային պողոտայում:

Կմասնակցեն Դաշինքի թեկնածուներ, նախկին քաղբանտարկյալներ, Կոնգրեսի եւ
ՀԺԿ անդամներ, համակիրներ:




Լրահոս