Բժշկական համալսարանի անվտանգության պետն ազատ է արձակվել. ինչում էր նա մեղադրվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պետական բժշկական համալսարանի անվտանգության ծառայության պետ Վանիկ Գինոսյանն ազատ է արձակվել։ Նրան ձերբակալել էին 2016թ․ սեպտեմբերին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի պատճառով՝ 308-րդ հոդվածով: Պարզվել էր, որ պետական ավարտական եւ ընթացիկ քննությունների ժամանակ Վանիկ Գինոսյանը գումարի դիմաց դրական գնահատականներով է ապահովել որոշ ուսանողների։

Բժշկականից մեզ տեղեկացրին, որ փետրվարի 8-ին Գինոսյանն ազատվել է համալսարանի անվտանգության ծառայության պետի պաշտոնից եւ տեղափոխվել տնտեսական բաժին՝ սպասարկելով Կոմիտասի պողոտայում տեղակայված Բժշկական համալսարանի հանրակացարանը: Փորձեցինք ԱԱԾ-ից պարզել, թե ինչ հիմքով է ազատ արձակվել Գինոսյանը, սակայն մեզնից գրավոր հարցում պահանջեցին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս