Սյունիքի մարզպետի սանձարձակ արարքը. «ռազբորկա» է արել Հ1-ի օպերատորի հետ, ապա ապտակել նրան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, փայլել է իր սանձարձակ, լկտի արարքով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա «ռազբորկա» է արել Հանրային հեռուստաընկերության օպերատոր Էդգար Դավթյանի հետ: Երբ ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ էին այցելել ՀՀԿ-ականները՝ վարչապետի գլխավորությամբ, Հ1-ի օպերատորը «համարձակվել էր» դիպչել մարզպետի ուսին: Սկզբում տհաճ խոսակցություն է եղել, որը ներկաների միջամտությունից հետո հանդարտվել է: Բայց Հակոբյանը չի խաղաղվել. որոշել է «ռազբորկան» շարունակել  երեկոյան՝ ճաշի ժամանակ օպերատորին սեղանից դուրս հրավիրելու, ըստ լուրերի՝ ապտակելու եղանակով:

Տեղի ունեցածն այլ կերպ, քան գյադայական խուլիգանություն, դժվար է որակել: Կարծես թե Սյունիքի վրա «մարզպետ չի գալիս»: Պարզապես մեկ հիշեցում. 2010թ. Գագիկ Բեգլարյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնից ստիպողաբար հրաժարական տվեց նախագահականի աշխատակցին ապտակելու լուրերի համար: Ու հիմա տրամաբանական է, որ նույն ճակատագրին պետք է արժանանա նաեւ Վահե Հակոբյանը, որը նույն նախագահականի նույն թիմի անդամ է: Թե՞ Սերժ Սարգսյանը պատժում է միայն յուրայիններին ապտակողին, իսկ լրագրողների վրա կարելի է եւ հարձակվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս