Կեղծիքի մեխանիզմը. անհուսալի վիճակում հայտնված ՀՀԿ-ն որոշել է աճպարարության դիմել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխող Հանրապետական կուսակցությունը հասկանալով, որ օր օրի ընտրություններում բացարձակ մեծամասնություն ապահովելն ավելի դժվար է դառնում՝ քննարկում է ընտրություններում մասնակիցների թվի հետ աճպարարություն անել։ Դիտարկվում է 100 հազարից մինչև կես միլիոն ավելացնել ընտրություններում մասնակիցների թիվը։ Այն լավատեսական բոլոր սպասումները, թե էլեկտրոնային քվեարկությունը նվազագույնի է հասցրել կեղծիքների հավանականությունը, առնվազն չի համապատասխանում իրականությանը։ Որոշվել է կեղծիքի մեքենան աշխատեցնել երկու ուղղությամբ՝ առաջիկայում մասսայաբար նույնականացման քարտեր են տպագրվելու նույն անձի լուսանկարով և այդ անձի տարիքին մոտ մի քանի բացակա քաղաքացիների անձնական տվյալներով։ Երկրորդ միջոցը մատնահետք ընդունող էլեկտրոնային սարքն է։

Պարզվում է, որ ձայնային ազդանշանը թույլ չի տալիս միևնույն ընտրատարածքում երկրորդ անգամ մատնահետք թողնել, սակայն հարակից տեղամասում կրկնաքվեարկության պարագայում այդ ազդանշանը չի գործում։ Այսինքն՝ համընդհանուր ցանց չկա և շատ հնարավոր է դիմել կրկնաքվեարկության, միայն թե տարբեր տեղամասերում։ Ավելին, պարզվում է, որ միևնույն տեղամասում նույն մարդու կրկնաքվեարկությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է պարզապես քվեարկության էլեկտրոնային սարքն անջատել ու միացնել, որից հետ քվեարկությունն անարգել կարող է տեղի ունենալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս