Վայոց Ձորի մարզպետը խախտում է օրենքը. հնչում են սպառնալիքներ. «փող է, որ ծախսում են». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, կրթության վարչության պետը, խախտելով օրենքը, աշխատանքային ժամին ՀՀԿ-ական թեկնածուի՝ Աշոտ Արսենյանի հետ մասնակցում են քարոզարշավին, կոչ անում ընտրել նրան:

Ընդդիմադիր թեկնածուներից մեկը սա տեսագրել է և ուղարկել ԵԽԽՎ ԺՀՄԻԳ-ին:   Վայոց Ձորի մարզպետը «Հրապարակ»-ի հետ զրույցում պնդեց, որ ինքը և կրթության վարչության պետը քարոզարշավին մասնակցում են՝ գտնվելով արձակուրդում, իսկ փոխմարզպետը ոչ աշխատանքային ժամերին է մասնակցում:

Մեզ լուրեր էին հասել նաև, որ մարզում բոլոր ջանքերը գործի են դրել Արսենյանի օգտին, աշխատողներին՝ գործը կորցնելու սպառնալիքով, չաշխատողներին՝ 10 հազար դրամ «մաղարիչ» խոստանալով։ Դեռ հայտնի էլ չէ՝ Արսենյանը կգնա՞ խորհրդարան՝ առայժմ «փող է, որ ծախսում է»: Մեզ չհաջողվեց խոսել թեկնածուի հետ՝ նա չի պատասխանում զանգերին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս