Նյու Յորքում գողացել են Թրամփի աշտարակի մասին գաղտնի տեղեկություններ պարունակող նոութբուքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքում գողացել են ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալի նոութբուքը, որի մեջ գաղտնի տեղեկություններ են եղել Թրամփի աշտարակի մասին, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:

Նոութբուքում եղել է Թրամփի աշտարակի տարհանման պլանը: ԶԼՄ-ները նշում են, որ նոութբուքը գտնվել է պայուսակում մեքենայի մեջ, այդ պահին մեքենայի մեջ մարդ չի եղել:

ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է նախագահի անվտանգության համար, հաստատել է գողության փաստը:

Ավելի ուշ Նյու Յորքի ոստիկանությունը գողության վայրից մի քանի թաղամաս հեռու հայտնաբերել են դատարկ պայուսակը:




Լրահոս