Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և բուք է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ախուրյանի, Արթիկի, Մեղրու, Արագածի, Սևանի, Սիսիանի, Ապարանի, Մարտունու, Մարալիկի, Եղեգնաձորի, Թալինի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արագածի ավտոճանապարհներին բուք է:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս