21.03.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 21–ին «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանդիպումները կայանալու են՝

Թալին–12:00

Արթիկ–13:30

Մարալիկ–15։00

Գյումրի–17:00

Հավատարմագրվելու համար զանգահարել 077236363 հեռախոսահամարով։

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյան

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է միջոցառումների շարք, որը նվիրված է լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգին:

Եզրափակիչ միջոցառումը տեղի է ունենալու մարտի  24-ին, ժամը 16.00-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում, հետևյալ թեմայով՝ «Հայաստանի Հանրապետությունը ԵՄ և ԵԱՏՄ միջև»: Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը, Հայկական Վերածնունդ կուսակցությունը,  Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը, ԵԼՔ դաշինքը և Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը:

Միջոցառումը վարելու է «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը:

Խնդրում ենք հարցերի կամ մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 077367541 կամ 012545115:

***

Մարտի 21-ի քարոզարշավի ծրագիր


Ժամը10:30-ից Շիրակի մարզում կմեկնարկի քարոզարշավ Էդմոն  Մարուքյանի ու Արամ Սարգսյանի մասնակցությամբ:
Մեկնարկը կտրվի Մեծ Մանթաշ գյուղից ու կներառի հետևյալ ուղղությունները. 11:30` գ. Փանիկ, 12:30`ք. Արթիկ, 14:30 ք.Մարալիկ, 15:00`գ. Սառնաղբյուր:

Ժամը 13:00-ին «Տեսակետ»մամուլիակումբում ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու՝ թիվ 1 ընտրատարածքում առաջադրվածԶարուհիԲաթոյանըկմասնակցիասուլիսիտարբերուժերիներակայացուցիչներիհետ, քննարկելուքարոզարշավիընթացքը:

***

Մարտի 21-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Թեման՝ Սուր շնչառական վարակներ, իրավիճակը հանրապետությունում:

Մարտի 21-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀԱԿ ցուցակի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

***

Մարտի 21-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ծառուկյան դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Միքայել Մելքումյանը: ԹԵՄԱ՝ քարոզարշավի ընթացքի մասին

***

Մարտի 21-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Թեման՝ Սուր շնչառական վարակներ, իրավիճակը հանրապետությունում:

***

Մարտի 21-ին ժամը 11.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Հոգևոր Հայաստան»-ի աջակից և ՀՀԿ հիմնադիր Կարապետ Կարապետյանի ասուլիսը։

Թեման՝ «Ներքաղաքական և նախընտրական իրավիճակ. քարոզարշավի ներկայիս ընթացքը և քաղաքական հնարավոր զարգացումները»:

Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։




Լրահոս