Շահաբաժնով նախարարը. Վահան Մարտիրոսյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը անցած տարվա ընթացքում 24 մլն 167 հազար դրամով հողամաս է գնել: Ըստ նրա հայտարարագրի՝ դրամական միջոցները կազմել են 45 մլն դրամ, 623 հազար դոլար եւ 322 հազար եվրո:

Իսկ որպես եկամուտ Մարտիրոսյանը հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը՝ ավելի քան 4 մլն 320 հազար դրամ, տրված փոխառություններից ստացած տոկոսը՝ 5 մլն 444 հազար դրամ, ունեցած շահաբաժինը՝ մոտ 56 մլն դրամ, վարձակալության դիմաց ստացված 34 մլն 50 հազար դրամը եւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած 10.5 մլն դրամ:

Իսկ ահա նրա կնոջ՝ Անուշ Օրդյանի դրամական միջոցները կազմել են 3 մլն դրամ, 7700 դոլար եւ 68 հազար 200 եվրո: Համաձայնեք, շատ «համեստ» ունեցվածքի տեր են մեր նախարարները:




Լրահոս