Ավագանու ընտրություններում տեսանկարահանող սարքեր ու ցուցակներ հրապարակում կարող է չլինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀ օրենսդրությունը չի պարտադրում ընտրատեղամասերում տեսանկարահանման սարքերի տեղադրումն ու ցուցակների հրապարակումը: Բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հակված են, որ Երեւանի ավագանու ընտրություններում եւս դրանք օգտագործվեն:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց. «Օրենքով դա նախատեսված չէ, բայց հիմա մենք քննարկումներ ենք անցկացնում այս թեմայի շուրջ: Եւ չի բացառվում, որ դա կլինի: Այս պահին քննարկվում են այն բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի դրանք լինեն»: Ըստ Մուկուչյանի՝ հավանականությունը մեծ է, որ դրանք կլինեն:

Նշենք, որ ավագանու ընտրություններում դրանք օգտագործելու համար հավանաբար գումարներ կպահանջվեն:




Լրահոս