ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ԱԺ նիստերի դահլիճում

Երեկ ԱԺ-ում հերթական անգամ նիստը չկայացավ, քանի որ քվորում չկար: Այս անգամ նիստին ներկա էին 14 պատգամավոր: Նշենք, որ սա հինգերորդ գումարման Ազգային ժողովի վերջին քառօրյան էր: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն առաջարկեց կազմակերպել համատեղ լուսանկար, չնայած որ սակավաթիվ էին:

 

 

 

ՀԱՐՑ. Գրանցվելուց հետո որո՞նք են ռեզերվում գրանցված անձի (քաղծառայողի) հետագա քայլերը՝ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Ալիկ Ստեփանյան (33 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ստեփանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցվելուց հետո անձին (քաղծառայողին) 5-օրյա ժամկետում տրամադրվում է գրանցման թերթիկ: Գրանցված անձը յուրաքանչյուր շաբաթ կարող է ծանոթանալ ժամանակավոր թափուր պաշտոնների հայտարարություններին` ուշադրություն դարձնելով ժամանակավոր թափուր պաշտոնների համար առաջադրված պահանջներին, ժամկետներին եւ դիմումների ներկայացման վերջնաժամկետներին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հայտարարությունը հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը դիմում է ներկայացնում (դիմումի ձեւը տրվում է) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասնել, թե ի՞նչ է խորհրդանշում ավագ ուրբաթը:

Էլիզա Մարկոսյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ավագ ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային եւ նրանց դրեց Դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, եւ Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց Դրախտից:
Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց եւ ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, եւ կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից: Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից եւ ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ավագ ուրբաթին նախորդող ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Պատարագի խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը եւ ապա ձերբակալվում: Տերը նախ՝ լվաց աշակերտների ոտքերը, ապա՝ տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից եւ հետո՛ տալ Ս. Խորհուրդը:




Լրահոս