10.05.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Սույն թվականի մայիսի 10-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության 2017թ. հունվարի 12-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին>> N 122-Ն որոշմամբ հաստատված ՀՀ բնապահպանության նախարարության գերակա խնդիրների և միջոցառումների կատարման վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսը:

Հասցե` Հանրապետության հրապարակ, կառավարական 3-րդ շենք, 5-րդ հարկ, խորհրդակցությունների դահլիճ:

***

Մայիսի 10-ին ժամը 11:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառքի և Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոուի կազմակերպիչների մասնակցությամբ։

Թեման՝ «Բացառիկ «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառք և Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոու՝ Հայաստանի և արտերկրներից ժամանած ոլորտի հանրաճանաչ ներկայացուցիչների մասնակցությամբ, տարբեր դիզայներների հագուստի և աքսեսուարների հավաքածուների ցուցադրությամբ և վաճառքով։ Միջոցառման նպատակը, կազմակերպիչները, մասնակիցները, հետագա համագործակցության շրջանակները»։

Բանախոսներն են.

Նաիրա Նիազյան- «AFD international fashin day» -ի ղեկավար, YFW «Golden laсe»-ի կազմակերպիչ
Սամվել Եդիգարյան – « ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ ծրագրի ղեկավար, «Yerevan Show» Ոսկերչական ցուցահանդեսի կազմկոմիտեի ներկայացուցիչ։
Լիանա Սարգսյանը -«eLSi», նորաձևության տան հիմնադիր:

***

Մայիսի 10-ին ժամը 12:00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու թեկնածու, տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանի ասուլիսը։

Թեման՝ «Ինչպիսին պետք է լինի Երևանը և ինչ է ուզում երևանցին. մայրաքաղաքի զարգացման, մշակութային, ճարտարապետական, սոցիալական նախընտրական ծրագրեր. համայնքների առկա հրատապ խնդիրներ և դրանց լուծման կոնկրետ առաջարկներ, ընտրություններին մասնակցելու նպատակը, հաղթանակի կամ պարտության դեպքում հետագա անելիքները»։

***

Մայիսի 10-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ,սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Թեման` Մայիսի 10-ը  սեքսապաթոլոգների օր: Սեռական առողջություն, ազգաբնակչության առջև ծառացած սեռականխնդիրների մարտահրավերներ, սեռավարակներ և անպտղություն:

***

Մայիսի 10-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանիքաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

Թեման՝ Քարոզարշավի ընթացքի ամփոփում:




Լրահոս