22.05.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Մայիսի 22-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնության անդամների մասնակցությամբ։

Թեման՝ «Մայիսյան հեռոսամարտեր, Հայաստանի առաջին հանրապետության հռչակում, պատմական դասեր, զուգահեռներ Արցախյան ազատամարտի, անցյալի ու ներկայիս զինվորի. մարտական գործողությունների և ձեռք բերած հաղթանակների միջև։ 2017թվականին նախաձեռնության կողմից իրականացվելիք տոնական միջոցառումները և 2018-ին հերոսամարտերի 100-ամյակը նշելու նախապատրաստական աշխատանքներն ու ծրագիրը»։

Բանախոսներն են՝

Տիգրան Մարտիրասյան ծրագրավորող
Կարո Խաչատրյան ծրագրավորող
Դավիթ Ստեփանյան ճարտարապետ

Բանախոսները կներկայացնեն նաև նախաձեռնության ստեղծման նպատակը և գործունեությունը, տարբեր առաջարկներով վարչապետին հղվելիք դիմում-նամակը։

***

ՄԱՅԻՍԻ 22-ին` ժամը 13:30-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանի ասուլիսը:

ԹԵՄԱ. Ադրբեջանի էներգետիկայի, ինչպես նաև ֆինանսաբանկային ոլորտում առկա խնդիրները և դրանց ազդեցությունը ղարաբաղյան հարցի վրա:




Լրահոս