ՖՈՏՈ. Հարեմի դռներից ներս. ինչպես են ապրում արաբ կանայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմակնությունն ու հարեմները, կրթության իրավունքի բացակայություն, ադամանդների փայլ և փարաջա. արաբ կանանց կյանքն այնքան կարծրատիպեր ունի զբոսաշրջիկների շրջանում, որ արդեն դժվար է իրականությունը տարբերել հորինվազծքից:

Պայմանավորված ամուսնություն

  • Իսկապես դեռ շատ երկրներում ամուսնությունը կատարվում է ծնողների կամքով: Եվ շատերը վստահ են, որ աղջիկների կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում: Իրականում դա այդքան էլ այդպես չէ: Եթե տղամարդը կնոջ սրտով չէ, վերջինս կարող է հանգիստ հրաժարվել առաջարկությունից,
  • Ամուսնական պայմանագիրը պետք է անպայման ստորագրվի:
  • Արաբ կանայք հազվադեպ են ամուսնանում արտասահմանցու հետ, քանի որ նրանց կարող են արտաքսել երկրից,
  • Տարբեր երկրներում ամուսնության շեմը տարբեր է, սակայն ընդունված է, որ պետք է 18 տարին լրացած լինի:

Ինչպես է անցնում հարսանիքը

  • Տարբեր երկրներում տարբեր է, սակայն հիմնականում արաբ հարսնացուն ու փեսացուն հարսանիքը նշում են առանձին. տղամարդկանց հարսանիքը կարող է կանանցի հետ նույն օրը տեղի չունենալ: Այստեղ տղամարդկանց մուտքը  կտրականապես արգելվում է: Ամբողջ անձնակազմը միայն կանայք են:
  • Փեսացուի գալու մասին նախապես են հայտարարում, որպեսզի բոլորը կարողանան ծածկվել,
  • Հարսանիքին ընդունված չէ նվիրել փող կամ կենցաղային տեխնիկա: Հիմնականում ոսկի են նվիրում:

Բազմակնություն

  • Ոչ բոլոր արաբ տղամարդիկ կարող են իրենց բազմակնություն թույլ տալ: Իսլամը թույլ է տալիս մինչ չորս կին ունենալ, սակայն նրանցից յուրաքանչյուրին պետք է հատկացնել առանձին տուն, հավասար կերպով նվերներ, ուշադրություն, ոսկեղեն տալ: Մի քանի կին ունենալը շեյխերի մենաշնորհն է:
  • Եթե տղամարդը ևս մեկ կնոջ հետ է ամուսնացել, ապա մյուսները պետք է հաշտվեն այդ մտքի հետ: Նրանք պետք է զսպեն էմոցիաները և հաշտվեն այդ մտքի հետ:

Բաժանում

  • Տղամարդը, ով ցանկանում է բաժանվել կնոջից, պետք է երեք անգամ ասեր հեռացիր: Դրանից հետո կինը պետք է միանգամից հեռանար տանից: Պրակտիկայում տղամարդու նախաձեռնությամբ բաժանություններ հազվադեպ են լինում:
  • Կինը կարող է ապահարզան պահանջել, եթե ամուսինը նրան չի կարողանում ամեն ինչով ապահովել: Այդպիսի հայցերը դատարանում մանրակրկիտ ուսումնասիրվում են և հիմնականում ընդունվում:

Կանանց իրավունքներ

  • Արաբ կանայք առաջիններից էին, որ իրավունք ստացան ամուսնանալ իրենց հայեցողությամբ: Դա տեղի ունեցավ 7-րդ դարում, երբ այլ ազգերի կանայք զրկված էին դրանցից: Իսլամի օրենքն ամուսնությունը դիտարկում էին որպես պայմանագիր, որը կարող է ուժի մեջ մտնել միայն երկու կողմերի համաձայնության դեպքում:
  • Շաբաթվա մեջ մեկ անգամ ՀԱՀ-ում լողափերը, գեղեցկության սրահները աշխատում են միայն կանանց համար: Տղամարդիկ այդ հաստատություններ չեն կարող մտնել:
  • Սակայն մահմեդական կանայք ամեն ինչ անում են տղամարդկանց համաձայնությամբ: Որևէ տեղ գնալու համար նա պետք է թույլտվություն վերցնի ամուսնուց և ստանա վերջինիս համաձայնությունը:

Հագուստ

  • Կանայք պետք է ծածկեն իրենց մարմինը: Դուրս գալով փողոց կանայք պետք է ծածկեն նաև դեմքը, չէ որ գեղեցկությունը միայն իրենց ամուսինների համար է: Բացառություն են կազմում միայն այնպիսի երեկույթները, որտեղ տղամարդիկ չկան և կանայք կարող են ցուցադրել նորաձևության վերջին ձեռքբերումները:
  • Քուվեյթը միակ արաբական երկիրն է, որտեղ կանայք փողոցում կարող են կրել եվրոպական հագուստ: Սակայն նա պետք է մնա համեստ և փակ:
  • Քուվեյթին հակառակ երկրներ են Յեմենն ու Սուդանը, որտեղ ամեն ինչ շատ խիստ է:




Լրահոս