Նոր Գեղի կամրջի մոտ ավտոմեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 21:03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:30-ին, մարվել՝ 21:56-ին:

Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ամբողջությամբ այրվել է Opel Astra G մակնիշի 34 VZ 653 պետհամարանիշով ավտոմեքենան:




Լրահոս