Նավթի համաշխարհային գները նվազում են կտրուկ աճից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համշխարհային գներն նվազում են, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսներն նվազել են 0,33 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 59,77 դոլարի, հայտնում է News.am-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի գինը փոտրվարյան մատակարարումներով նվազել է 0,12 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 66,72 դոլարի:

Նախօրեին Brent տեսակի նավթի գինը 2.5 տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 67 դոլարը մեկ բարելի դիմաց: Միեւնույն ժամանակ, WTI նավթի գինը 2015 թ. հունիսի 25-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 60 դոլարը մեկ բարելի դիմաց:




Լրահոս