Վաղվանից ավիատոմսերի սակագները կբարձրանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հունիսի 14-ից սկսած բարձրացնելու է ավիատոմսերի սակագները: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` պատճառը 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջնությունն է: Բանն այն է, որ ֆուտբոլային խաղերի համար աշխարհի գրեթե բոլոր երկրներից մեծ քանակությամբ երկրպագուներ են մեկնում Մոսկվա: Առիթից օգտվելով` ավիաընկերությունը զգալի թանկացրել է ավիատոմսերը` բոլոր, այդ թվում եւ Երեւան-Մոսկվա ուղղությունները:

Օրինակ` եթե հունիսի 13-ին մեկ անձի համար Երեւան-Մոսկվա ուղղությունը առաջարկվում է ավելի քան 78 հազար դրամով, ապա 14-ին այն արժե 131 հազար դրամ, նույն օրը երեկոյան վաճառքի մնացել է երկու տոմս`110 հազար դրամ արժեքով: Իսկ ահա հունիսի 17-ին ընկերությունը Երեւան-Մոսկվա ուղղության ավիատոմսը առաջարկում է նաեւ 158 հազար դրամով: Նշենք, որ բարձրացել են նաեւ ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից դեպի Ռուսաստան ուղղության ավիատոմսերը:




Լրահոս