Ինչի՞ է սպասում Մալիշկա համայնքի ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցեց  Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանի հետ` հասկանալու համար արդյոք գյուղապետն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը և թե ինչպես է պայմանավորվածություն ձեռք բերել պատգամավորի հետ: Այս հարցերին ի պատասխան` Մովսիսյանը հայտնեց. «Գործով զբաղվում են իրավապահները, ես ասելիք չունեմ»:

Հիշեցնենք, որ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։




Լրահոս