Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 03:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 27-րդ կմ-ին այրվում է «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ա., ծնված 1997 թ.) : Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին, մարվել՝ 05:22-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան:




Լրահոս