Սուրիկ Խաչատրյանի որդու գործով նոր զարգացումներ են սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տրդատ Խաչատրյանի գործով նոր զարգացումներ են սկսվել: Ինչպես հայտնի է, ՀՀ Քննչական կոմիտեն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տրդատ Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:

Տրդատ Խաչատրյանի առողջական իրական վիճակը պարզելու համար նշանակվել էր ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն, եւ այժմ Տրդատ Խաչատրյանը փորձաքննություն է անցնում հոգեբուժարաններից մեկում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ նախաքննական մարմինը որոշել է նոր փորձաքննություններ նշանակել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` նախկին մարզպետի որդու` Տրդատ Խաչատրյանի գործով նշանակվել է ստացիոնար դատաբժշկական, դատահոգեբուժական եւ ռազմաբժշկական հանձնաժողովային համալիր փարձաքննություններ:

Այսինքն` եթե նախկինում նշանակվել էր միայն դատահոգեբուժական փորձաքննություն, ապա հիմա գործին խառնվել է ռազմաբժշկական հանձնաժողովը: Չի բացառվում, որ այս փորձաքննությունը նշանակվել էր մեկ բանի համար, քանի որ ՊՆ պատրաստվում է ձմեռային զորակոչին, եւ փորձում են հասկանալ, թե նա կարող է ձմեռային զորակոչին մեկնի պարտադիր ժամկետային ծառայության:




Լրահոս