Ինչու Վարդանյանների թիկնապահներին «ասֆալտին չփռեցին». ումի՞ց են վախենում նոր Հայաստանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան, սեպտեմբերի հայտնի ելույթում էլ ուժային կառույցների ղեկավարներին հրահանգեց թիկնապահներ ունեցողներին «փռել ասֆալտին», այնուամենայնիվ, հայկական իրականությունում շատ քիչ բան է փոխվել: Համենայնդեպս այն գործարարները, որոնք հեղափոխության վերջին օրերին ճարպիկ գտնվեցին, աջակցեցին հեղափոխությանը, այժմ արտոնյալ դիրքեր ունեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին շրջանում «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատերեր Միքայել եւ Կարեն Վարդանյանները շարունակում են թիկնապահներով շրջել, ընդ որում՝ անթաքույց: Վարդանյանների ընտանիքին յուրաքանչյուր առավոտ տանից դեպի աշխատանքի վայր կամ մեկ այլ տեղ ուղեկցում են թիկնապահները առանձին ավտոմեքենաներով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց անձամբ Միքայել Վարդանյանից հետաքրքրվել, թե ինչն է թիկնապահներից անբաժան շրջելու պատճառը, սակայն գործարարը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Հետաքրքիր է՝ նոր Հայաստանում ումի՞ց են վախենում Վարդանյանները:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս