Նախարարական ստատուսով շատ ավելի ձայն կարող էի հավաքել. Մանե Թանդիլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանի հետ:

-Դուք հրաժարական տվեցիք եւ ասացիք, որ նման բան եք անում, որ նախարարի պաշտոնը Ձեզ չկաշկանդի եւ կարողանաք կուսակցության գաղափարախոսությունը առաջ տանել: Այդ պարագայում դուք անհավասար վիճակ տեսնո՞ւմ եք:

-Ինձ համար ամենասկզբունքայինն է, որ քաղաքացիները հասկանան` այս քաղաքական գործիչը կառավարության անդամ է, թե ներկայացնում է իր կուսակցությունը: Անկախ նրանից, որ ես կառավարության անդամ էլ լինելով ներկայացրել եմ Լուսավոր Հայաստանը, բայց այնտեղ դու զբաղված ես նախարարական աշխատանքով եւ դու ուզում ես կառավարության հաջողությունը, հիմա էլ եմ ուզում, բայց արդեն այլ ռակուրսից եմ նայում: Այո, նախարարական ստատուսով շատ ավելի ձայն կարող էի հավաքել, բայց ես չեմ ուզում քաղաքացիները մոտ խաբկանք լինի, թե ես անպայման վերադառնալու եմ գործադիր պաշտոնի: Քաղաքացիների համար այս գործողությունները պետք է կապվեն նախարարի կամ քաղաքական գործչի աշխատանքի հետ:

Ամբողջական հարցազրույցը` օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս