«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի հարցը լուծված է. փոխնախարարը նեղացա՞ծ է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնում կնշանակվի Արման Հովակիմյանը՝ ներկայիս տնօրենի ԺՊ-ն: Վերջինս, ըստ լուրերի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է: Մրցույթին դիմել էր 6 անձ, բայց մասնակցել եւ հաղթահարել են 3-ը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել էր նաեւ առողջապահության փոխնախարարի ԺՊ Սերգեյ Խաչատրյանը: Բայց նախարարն իր տեղակալի փոխարեն տնօրեն է նշանակել Արման Հովակիմյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սերգեյ Խաչատրյանը նշեց, թե նեղացած չէ այդ որոշումից: «Ամեն ինչ շատ լավ է, իմ տրամադրությունը շատ բարձր է, ես ոչ ոքից չեմ նեղացել, առիթ էլ չկա նեղանալու: Դիմելու ժամանակ մտածում էի, որ իմ ներուժը, կարողությունը, այսքան տարիների փորձը, արտերկրի առաջավոր կլինիկաների հետ շփումները կարող են օգուտ բերել այդ հիվանդանոցին: Բայց…»: Արդյոք կմնա փոխնախարարի պաշտոնին, թե ոչ, Սերգեյ Խաչատրյանն ասաց. «Տեղեր կան, որտեղ կարող եմ աշխատել. առանց գործ չեմ մնա հաստատ»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս