Հարց քաղաքացիներից` ներմուծվող ծխախոտի համար ակցիզային հարկը ի՞նչ ժամկետում պետք է վճարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` եթե անձը ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ծխախոտ է ներմուծում, ապա ներմուծվող ծխախոտի համար ակցիզային հարկը ինչ ժամկետում պետք է վճարվի:

Հարություն Գեւորգյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող, ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների) համար օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող ապրանքների մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ապրանքների արժեքը, որը որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, կամ ապրանքների քանակը` արտահայտված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս