«Շիրակը» հաղթեց «Ուրարտուին». մեկնարկեց Բարձրագույն խումբը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու «Քաղաքային մարզադաշտում կայացավ Հայաստանի Բարձրագույն Խմբի 2019/20թթ. մրցաշրջանի առաջին տուրի «Շիրակ» – «Ուրարտու» (նախկին «Բանանց») հանդիպումը: Խաղն ավարտվեց տանտերերի՝ 3:1 հաշվով հաղթանակով: Գյումրու թիմի կազմում դուբլ ձեւակերպեց Կոնեն (40‘,58‘), մեկ անգամ էլ աչքի ընկավ Գեւորկյանը(19‘): «Ուրարտուից» միակ պատասխան գոլը հեղինակեց Կոբզարը(71‘):

Հավելենք, որ երեւանյան թիմի կազմում խաղի 88-րդ րոպեին կարմիր քարտով է պատժվել Արտակ Դաշյանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս