ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արամ Հարությունյանը ջրօգտագործման թույլտվություն է տվել առանց փորձաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործունեության հետ կապված հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս։ Մասնավորապես, քրեական գործով քննության արդյունքում պարզվել է, որ ժամանակին բնապահպանության հայտնի նախարարը որոշ տնտեսությունների ջրօգտագործման թույլտվություն է տվել առանց փորձաքննության, այսինքն՝ վերջիններս ապօրինի գործունեություն են ծավալում:

Խոսքը ձկնաբուծարանների ավելի քան 200 տնտեսությունների մասին է: Իսկ, առհասարակ, հանրապետությունում արդյունագործական ձկան արտադրության ծավալը կազմում է շուրջ 17000 տոննա, որից Արարատյան հարթավայրում՝ շուրջ 14000 տոննա։ ՀՀ մարզպետարաններից ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ ոլորտում գործունեություն է իրականացնում ավելի քան 165 ձկնաμուծական տնտեսություն, որից 136-ը՝ Արարատյան հարթավայրում։ Հանրապետությունում արդյունագործական ձկնաբուծության նպատակով հիմնականում բուծվում են իշխանազգի, թառափազգի եւ կարպազգի ձկնատեսակներ։

Արարատյան հարթավայրի արդյունագործական ձկնաμուծարաններում 1 լ/վ ջրահոսքով արտադրվում է ավելի քան 500 կգ ձուկ:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս