Նոր դժգոհություն դատավորների շրջանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավորների շրջանում դժգոհություն է հասունացել: Խոսքը հանրային քննարկման ներկայացրած «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծին է վերաբերում: Դատավորները, ըստ այդ նախագծի, պարտավոր են լինելու ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագիր Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովին, որին իրավունք է վերապահվելու դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ ներկայացնել, կարող են ստանալ նաեւ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ:

Ըստ դատավորների` այդ նոր հանձնաժողովի գործունեությամբ խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եւ դատական իշխանությունը դառնում է ԱԺ մեծամասնության կցորդ, քանի որ ե՛ւ այդ հանձնաժողովում, ե՛ւ ԲԴԽ-ում (որը պետք է զբաղվի դատավորներին կարգապահական վարույթի ենթարկելու հարցերով) առկա են ԱԺ-ի կողմից առաջադրված անձինք»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս