Հայաստանի հավաքականը նահանջել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների թարմացված դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նախորդի համեմատ նահանջել է 3 հորիզոնականով եւ այժմ 99-րդն է։

Հիշեցնենք, որ մեր ընտրանին Եվրոպայի 2020 թվականի առաջնության նախընտրական փուլում նախ ոչ-ոքի 1։1 հաշվով ավարտեց խաղը Լիխտեյնշտեյնի հետ, ապա Տուրկուում 0։3 հաշվով զիջեց Ֆինլանդիայի հավաքականին։

Այս անհաջող հանդիպումներից հետո մեր հավաքականը 10 միավորով մնաց 3-րդը եւ գրեթե կորցեց շանսերը Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։




Լրահոս