ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշակոթողի մի մասը վնասվել է հարձակման հետեւանքով: Պատմական տվյալներ պարունակող ցուցանակի վերին մասը պոկել են ու քարի բացված մակերեսին ներկ լցրել: Տեղի հայերը դատապարտել են դեպքն ու ընդգծել, որ անկախ Արգենտինայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից՝ թուրք պաշտոնյաներն ուժեղացրել են ժխտողական գործունեությունը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե հանրային սննդի օբյեկտը վարձով է տրամադրվում, ապա ո՞վ է հանդիսանում արտոնագրային վճար մուծող:

Տիգրան Գեւորգյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի 1-րդ կետի դրույթներով՝ անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք համարվում են արտոնագրային վճար մուծող նաեւ այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից՝ առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների՝ օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման):
Օրենքով սահմանված կարգով՝ վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձեւակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում արտոնագրային վճար մուծողներ են համարվում վարձակալները:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը կատարել է համապատասխան արտոնագրային վճարի մուծումը:

 

 

 

ՀԱՐՑ. Ովքե՞ր իրավունք չունեն օգտվելու սոցիալական փաթեթի ծառայություններից:

Ստելլա Մանուկյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ սոցիալական փաթեթը չի տարածվում տվյալ մարմնում վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց վրա՝ բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց:
Թվարկված անձանց վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է առանց նշված ժամանակահատվածի (զինծառայողների դեպքում մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելը չի դիտարկվում մեկ այլ մարմնի տեղափոխություն, սակայն այդպես է դիտարկվում հանրապետական գործադիր մարմնի փոփոխությունը, օրինակ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմ տեղափոխվելը) կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում՝ համաձայն ձեւի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում:




Լրահոս