Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Տեղեկացանք, որ այս նստաշրջանից անմիջապես հետո գումարվելու է նաև արտահերթ նիստ: Նախ նշենք, որ Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է պարտադիր քննարկման 3, գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած 24 եւ գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած 4 հարց, մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 47 հարց: Իսկ ահա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է լինելու մոտ 20 հարց:
ArmLur.am-ը գրել էր, որ այս ընթացքում արտահերթ նիստեր շատ են գումարվելու, քանի որ մեծ թվով հարցեր կան, որոնք դեռ չեն քննարկվել: Բացի այդ, այսօր գումարված նստաշրջանը կշարունակվի նաև հաջորդ շաբաթ և հունիսի 1-ին քննարկվելու է ՀՀ Գլխավոր դատախազության 2019 թվականի գործունեության ծրագիրը: Բանն այն է, որ մայիսի 28-ին և 29-ին ոչ աշխատանքային օրեր են, և նիստեր կլինեն միայն այսօր ու վաղը:
Իսկ ահա հունիսի 2-ին ԱԺ նիստերին զուգահեռ կքննարկվի նաև 2019 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը, որը ևս մոտ 10 օր տևելու է:
Նաիրա Հովհաննիսյան