ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետում. մարդիկ գիշերում են մեքենաներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգությամբ հայ, բայց Ռուսաստանի Դաշնության շուրջ 100 քաղաքացի, արդեն չորս օր է՝ Բագրատաշենի անցակետում են գիշերում: Քնում են մեքենաների մեջ, սնվում են ոտքի վրա: Պահանջը մեկն է՝ աջակցել գնալ Ռուսաստան, որտեղ թողել են ընտանիքներին, աշխատանքը:

50-ամյա Գայանեն Ռուսաստանից Հայաստան եկել է մարտի 17-ին՝ հիվանդ մորն այցելելու նպատակով: Բայց ավելի քան 2 ամիս է՝ չի կարողանում գնալ Ռուսաստան: Իրենց պահանջը լսելի դարձնելու համար անգամ նախօրեին փակել են Բագրատաշեն անցակետ տանող ճանապարհը: Դարձյալ անարձագանք:

Քաղաքացիները ArmLur.am-ի հետ զրույցում պատմեցին, որ դիմել են գրեթե բոլոր կառույցներին, բայց արձագանք չեն ստացել: Քաղաքացիների բողոքներին ու պահանջներին չի արձագանքում անգամ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը: Բայց քաղաքացիները վճռական են տրամադրված՝ անցակետում գիշերելու են այնքան, մինչեւ իրենց հարցին լուծում տրվի:

47-ամյա Արթուր Գասանյանը ընտանիքի 9 անդամներին թողել է Ռուսաստանում եւ տեւական ժամանակ է՝ չի կարողանում հասնել հարազատներին: Անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացու խոսքով, ինքը 9 հոգուց բաղկացած ընտանիքի միակ կերակրողն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս